ՏԵՍԱՆՅՈւԹ․ Կարգալույծ եղած քահանան հունից դուրս եկավ․ լարված իրավիճակ՝ Հովհաննավանքում

Ես ծանուցումը ստացել եմ, ու չեմ ընդունում իմ կարգալուծությունը։ Այս մասին այսօր Հովհաննավանքում հայտարարեց կարգալույծ արված Տեր Արամ Ասատրյանը:

«Լսել ենք, չենք ընդունում, ոչ մի բանի պարտավորություն էլ չունենք։ Ոչ մի բան էլ չեմ հանձնելու։ Ով է ինձ կարգալույծ արել»,- Արագածոտնի թեմից ժամանած Հայր Շնորհք աբեղա Պալոյանին ասաց Ասատրյանը։

Հայր Շնորհք աբեղա Պալոյանն հանտնեց, որ այսօր մինչև ժամը 15.00-ն պետք է ինքը հեռանա եկեղեցուց՝ բանալիներն հանձնելով նոր քահանային։ «Որպես քահանա դուք չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է լինել քահանաներին։ «Խորանի վրա, ատյանում, դասերում և ավանդատներում»։
Ասատրյանն էլ հետաքրքրվեց, թե ով է հորդերել իրեն նման բան փոխանցել։ «Դիվանատո՞ւնն է խնդրել փոխանցել, իրենց ասեք չեմ՝ ընդունում, ով էս թուղթն ուղարկել է՝ էդ կառույցը չեմ հարգում»,-ասած նա։
Լրագրողի հարցին, թե սպառնո՞ւմ է Հայր Շնորհքին՝ Ասատրյանն հարցրեց, «Իսկ ինձ սպառնում են, իմ օծումն ո՞վ է վերցրել։ Չեմ ընդունում»,-ասաց նա։ Հարցին, թե պատերա՞զմ է հայտարարում Մայր Աթոռին՝ Ասատրյանը պատասխանեց. «Իսկ Մայր Աթոռ սուրբ Էմիածինը Աստծո դեմ պատերա՞զմ է հայտարարում»։ Դիտարկմանը, թե այսինքն, իրեն Աստվա՞ծ է համարում՝ Ասատրյանն ասաց, որ իրեն Աստծո ծառա է համարում։

Այնուհետև Ասատրյանը սկսեց բղավել. «Կաթողիկոսը չի կարող կին ու երեխեք ունենա։ Նկարները ունեմ, ապրելու տեղն ունեմ, դե կտենք։ Կաթողիկոսը չի կարա ամուսնական կյանքով ապրի, դե գնացեք»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։