ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Կարծում եք Նիկոլ Փաշինյա՞նն է ինձ հրավիրել Հովհաննավանք՝ պատարագին մասնակցելու»․ Տեր Տարոն քահանա Հունանյան

«Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյա՞նն է ինձ հրավիրել Հովհաննավանք՝ պատարագին մասնակցելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հաղարծինի քահանա Տեր Տարոն Հունանյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ «չեք կարծո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է քաղաքական դաշտում»։ «Տեր Արամն իմ ընկերն է, մենք միասին մի քանի տարի ճեմարանում սենյակակից ենք եղել և մեր մտքերը վաղուց են հատվում։ Կարծում եք՝ Տեր Արամի մոտ գալու, նրա խնդիրը լսելու համար ինձ պիտի վարչապետը կանչե՞ր։ Դրա համար կարիք կա՞, որ ինձ որևէ մեկը հրավիրեր»,- ավելացրեց Տեր Տարոնը։

Հիշեցման կարգով նշենք, որ Տեր Տարոն քահանա Հունանյանը, ով մասնակցել էր Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած պատարագին, այսօր կանչվել էր Մայր Աթոռ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ նա հրաժարվել է կարգապահական հանձնաժողովի հետ քննել իր հարցը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։