ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը և պատկան մարմինները, տապալվել են․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայը չպետք է ջրի խնդիր ունենա․

Հանրահայտ է, որ Հայաստանը խմելու և ոռոգման ջրով ինքնաբավ երկիր է։
Այդ դեպքում ինչո՞ւ է այդքան խիստ ձևով սահմանափակվում ջրամատակարարումը։

Երեկ օրվա առաջին կեսին ԶԼՄ-ներով լայնորեն տարածվում էր «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը՝ մայիսից մինչև սեպտեմբեր ամիսներին ՀՀ բնակչության ջրամատակարարման գրաֆիկի կտրուկ սահմանափակման մասին, ինչի արդյունքում՝ տասնյակ հազարավոր բաժանորդների համար սահմանվելու էր ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկ։
Դրան անմիջապես հետևեց հայ հասարակության արդարացի ցասումը։
Պատասխանը, ըստ էության, ակնհայտ է՝ առկա է ջրային ռեսուրսների խայտառակ կառավարման մակարդակ։
Ջրի կորուստը հասնում է 65 %-ի։ Համեմատության համար նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը օրինական սեփականատերերից խլելու պահին կորուստը կազմել է ընդամենը 6 %, ինչի շնորհիվ էլ կուտակվել էր 7 միլիարդ դրամը, որի հաշվին առաջարկում էինք իջեցնել մարդկանց հոսանքի գինը։

Հետևաբար ակնհայտ է, որ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում «Վեոլիա ջուր» ընկերությունը և պատկան մարմինները, ներառյալ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և ՀՀ կառավարությունը՝ ՏԱՊԱԼՎԵԼ են։
Իշխանությունները երեկոյան հայտարարեցին, որ «Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման փոփոխություն չի լինի»։
Այստեղ հնարավոր է երկու տարբերակ․
1, կամ «Վեոլիա ջուր» ընկերությունը, ակնհայտ հնարավորություն ունենալով չսահմանափակել ջրամատակարարումը, այնուամենայնիվ՝ սահմանափակում է այն,

ինչը կարելի է գնահատել որպես «դիվերսիա» Հայաստանի Հանրապետության դեմ,

2,կամ ՀՀ կառավարությունը «հորդորել է» մասնավոր ընկերությանը հետ կանգնել սահմանափակումներից,
ինչը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում միայն ավելի կխորացնի ջրամատակարարման խնդիրը, եթե ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում չիրականացվեն ակնհայտ համակարգային բարեփոխումներ։
Հետեւաբար՝ խնդիրը դեռ կա եւ համապետական անվտանգային մակարդակի է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։