News.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքից։ Ջրահեղձ են եղել Իրանի՝ 25 և 26 տարեկան քաղաքացիներ։ Ջրամբարի մոտ նրանք երեք ընկերներով են եղել։ Նրանցից մեկն ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է, որ փրկի, սակայն ինքն էլ է ջրահեղձ եղել։





