Քիչ առաջ հինգ երեխաների ներկայությամբ, որից երեքը՝ մանկահասակ, Նոր Հաճնում գտնվող իր բնակարանից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ձերբակալելու պատճառը ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչն է»,- ասաց Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ կինը քաղաքական ռեպրեսիաների է ենթարկվում քաղաքական իր հայացքի համար. «Մանավանդ թիրախ են արցախցիները։ Ինչպե՞ս կարելի է այս ժամին բերման ենթարկել կնոջը»։





