Վահաննավանքի պատարագին մասնակցելու եկել նաև Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով հրաժարվեց պատասխանել լրագրողների մի շարք հարցերին։ Պատասխանեց միայն հարցին, թե պատրաստվո՞ւմ է միանալ Մայր Աթոռի «ազատագրման» գործընթացին․ «Բոլոր գործընթացներին մասնակցելու եմ»,- պատասխանեց Ղալումյանը՝ հավելելով, որ այդ գործողությունները Մայր Աթոռի դեմ չեն։




