ՏԵՍԱՆՅՈւԹ․ Իսպանիայում գնացքների բախման հետևանքով 24 մարդ է զոհվել

Իսպանիայի Կորդոբա նահանգում երկու գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, ևս 100-ը վիրավորվել, հաղորդում է El Pais-ը՝ հղում կատարելով Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի և արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրներին։

Մալագայից Մադրիդ ուղևորվող «Iryo» գնացքը ռելսերից դուրս է եկել և ընկել այն գծերի վրա, որտեղ հակառակ ուղղությամբ ընթանում էր «Alvia» գնացքը՝ 200 կմ/ժ արագությամբ։

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն իր հայտարարության մեջ նշել է, որ երկաթուղային գծերը լավ վիճակում են, քանի որ վերանորոգվել են 2025 թվականի մայիսին, ուստի վթարն անվանել է «չափազանց տարօրինակ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։