ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Իսկ ի՞նչ ցուցմունք պիտի տար Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վրա»

«Գիտեք չէ, այն հայտնի անեկդոտը՝ «ասում են»-ի մասին․ դուք էլ ասեք։ Այդ ո՞վ է ասում, ով ասում է՝ ղալլաթ է անում։ Իսկ ի՞նչ ցուցմունք պիտի տար Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վրա։ Հետո՞ ինչ, որ ԱԱԾ տնօրեն էր, հետո՞։ Դա վարկած չի, դա հերյուրանք է, այդպիսի բան չէր կարող լինել»,- իր գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Լրագրողներից մեկը հետաքրքրվել էր խոսակցություններով, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանն ինքնասպանություն է գործել, որովհետև կամ պետք է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տար, կամ հայտնվեր բանտում․ ինքը նախընտրել է ինքնասպան լինել։ Ավելի վաղ, պատասխանելով ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության պատճառների մասին հարցին, Սերժ Սարգսյանն ասել էր՝ առանց դրդապատճառների մարդն ինչպե՞ս կարող է ինքնասպան լինել․ ինչ-որ մի պատճառ եղել է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։