ՏԵՍԱՆՅՈւԹ․ Իշխանությունն ամիսներ շարունակ կռիվ էր տալիս Սամվել Կարապետյանի նկարի հետ, իսկ հիմա՝ անվան. Ալիկ Ալեքսանյան

ԱԺ-ում փորձում են օրենք ընդունել և փոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի արգելեն Սամվել Կարապետյանի անվան կիրառումը, այսօր հրատապ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Դա խոսում է նրա մասին, որ իշխանականները երկար ժամանակ է՝ ապրում են վախի մթնոլորտում, ամիսներ շարունակ կռիվ էին տալիս Սամվել Կարապետյանի նկարի հետ՝ բառիս բուն իմաստով, իսկ հիմա անվան հետ են կռիվ տալիս», — նշեց նա։

Ալեքսանյանի խոսքով, «Փաշինյանն ինչով ասես փորձում է վախեցնել ժողովրդին. էլ պատերազմով, ապօրինի կալանավորումներով. ով թթու խոսք է ասում, կամ ինչ-որ շարժում է անում, կալանավորում, տանում են»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։