ՏԵՍԱՆՅՈւԹ․ Իրանը hшրձшկվել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի վրա

Դուբայի կենտրոնում գտնվող շենքը փոքր վնասներ է կրել պայթյունի հետևանքով, հայտնել է ամիրայության մամուլի ծառայությունը: Գործակալությունը պայթյունը վերագրել է «հաջողությամբ խոցված օբյեկտից» ընկնող բեկորներին:

Ըստ իշխանությունների՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան: Դուբայի ՀՕՊ համակարգի կողմից ոչնչացված կոնկրետ օբյեկտը չի բացահայտվել: ԱՄԷ պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դուբայի DIFC շենքի մոտ պայթել է իրանական անօդաչու թռչող սարք: Միջադեպի հետևանքով տարածքում ծուխ է առաջացել, և պատուհանները կոտրվել են: Իրանական անօդաչու թռչող սարքը նաև հարձակվել է Ջումեյրա լողափի վրա, և տարածքում պայթյուններ են գրանցվել: Լրատվամիջոցները հայտնել են, որ միջադեպից հետո քաղաքի վրա սև ծխի սյուն է հայտնվել:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։