ՏԵՍԱՆՅՈւԹ․ Իրանում ոչ մի վակուում չի ձևավորվել, ԻԻՀ պահապանների խորհուրդը շարունակում է երկրի կառավարումը

Իրանի դեմ հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պաշտոնական Թեհրանն առավելագույն կամք էր դրսևորում բանակցություններում արդյունքի հասնելու համար։ Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը ներկայացրել էր իր օպերատիվ, ճշգրիտ և իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներն ԱՄՆ-ին, և դա իրականացավ մի պայմաններում, երբ Իրանը դրսևորում էր առավելագույն բարի կամք այս բանակցությունների արդյունքում հաջողություն ունենալու համար։ Մեզ համար շատ զարմանալի է, թե այն համակարգը, ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ»,- ասաց դեսպանը։

Անդրադառնալով Իրանի պատասխան քայլերին՝ դեսպանը շեշտեց՝ դրանք ուղղված չեն հարևան երկրների դեմ, այլ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ են։

«Քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը»,- ասաց դեսպանը։

Նրա խոսքով՝ Թրամփի խորհրդականները նրան զգուշացրել են, որ սա հեշտ ու ոչ ծախսատար պատերազմ չի լինելու։ Նրա կարծիքով՝ հիմա արդեն Թրամփն էլ է այդ հարցում համոզվել։

Նշենք, որ մամուլի ասուլիսը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և շուրջ 170 ուսուցիչների և երեխաների։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։