Փետրվարի 24-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:
«Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը փետրվարի 23-ին պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։




