Մայր Աթոռի հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, ի թիվս այլ հոգևորականների, այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։
Ինչպես տեղեկացրել է փաստաբանը, Նաթան Սրբազանին վերագրվող ձայնագրության հետ կապված քննչական վարույթի շրջանակներում է նա կանչվել կոմիտե։
«Վարդապետ Զարգարյանի հարցաքննությունն անակնկալ էր, որովհետև որևէ կերպ առնչություն չենք կարողանում գտնել»,- նշել է փաստաբանը։
Լրագրողի հարցին, թե որևէ քահանայի հորդորե՞լ է մասնակցել ընդդիմության ցույցերին, Հայր Ռուբենը պատասխանել է՝ «Ոչ»։




