ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչու են Հ1–ի եթերում կաթողիկոսին դիմում ավազանի անունով` Կտրիճ Ներսիսյան

Հովհանավանքում պատարագը իրադարձություն է, որը հետաքրքիր է հանրությանը, այդ պատճառով էլ Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանել է այն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ զարմանք հայտնելով հարցի վերաբերյալ։

«Իսկ ինչո՞ւ էին մյուս լրատվամիջոցները որոշել լուսաբանել։ Որովհետև իրադարձություն է, որը հետաքրքիր է հանրությանը։ Ինչո՞ւ չի կարող Հանրայինի լուրերը իր յութուբյան ալիքով հեռարձակել, երբ 10–ից ավելի լրատվամիջոցներ կային։ Զարմանում եմ՝ ինչ կա զարմանալու»,– ԱԺ–ում լրագրողներին ասաց նա։

Հարցին՝ ինչու Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել կիրակի օրը Մայր Աթոռում կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագը, Մովսիսյանը արձագանքեց․ «Երբ Հանրային հեռուստաընկերությունը որևէ պատարագ լուսաբանում է, Հանրայինին նախապես տեղեկացնում են պաշտոնական նամակով, և քննարկվում է, տեղանքի զննություն է կատարվում ու որոշվում է։ Դա մեծ աշխատանք է։ Այս դեպքում այդ իրադարձության վերաբերյալ որևէ դիմում չի եղել»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։