ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչու՞ է ցորենի փոխարեն անասնակեր եկել Հայաստան․ հարց՝ Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս օրերին քննարկվող թեմային՝ ինչո՞ւ է Հայաստան ներմուծվում 4-րդ կարգի ցորեն։

«Եթե ներկրվում է, ուրեմն նշանակում է, որ այդ կարգի ցորեն էլ է պետք Հայաստանին։ Ի՞նչ կա այդտեղ»,-նշեց նա։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ նախարարությունը չէր ասել, որ անասնակեր է գալիս, փոխնախարարը նշեց.«Ասել են՝ ցորեն է գալիս։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի՞, ցորենը ցորեն չի՞, կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի՞ տալիս՝ կաթ կամ յուղ»։

Զաքարյանին զարմացնում են տեսակետները, թե նախարարությունը նախօրոք պետք է հայտարարեր, որ անասնակեր է բերվում.«Ինչի՞ պետք է հայտներ։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, էդ լավ է, հիմա այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն։ Դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Բայց պարզ է չէ՞, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, լավ է՝ հնարավոր է գնիջեցում լինի»։

Նա նաև ավելացրեց, որ Ռուսաստանից ներկրվածը բարձրակարգ ցորեն է եղել։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։