«Ինչո՞ւ էին ոստիկանները քաղաքացիական հագուստով բերման ենթարկում Դավիթ Մինասյանին, վախենո՞ւմ էին ոստիկանի հագուստով գալ։ Արդյոք նման ձևով բերման ենթարկելը ճիշտ է»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հետո լրագրողը հարցեր ուղղեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։
«Հարցազրույց չեմ տալիս»,- նշեց նա՝ քայլելով դեպի վերելակը։ Լրագրողի դիտարկմանը, թե սա հարցազրույց չէ, ճեպազրույց է, նախարան ասաց․ «Ճեպազրույց էլ չեմ տալիս։ Շտապում եմ նիստի, չեմ պատասխանի ոչ մի հարցի»։





