«Ձեր հայտարարագրերն ուսումնասիրելիս՝ յուրաքանչյուր տարի ձեր եկամուտներն աճում են: Կկիսվե՞ք հանրության հետ՝ ինչպես եք հարստանում, իրենք էլ օգտվեն այդ բանաձևից»,- դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց լրագրողը: Ավինյանն ասաց՝ մինչև հանրային գործունեությունը, պաշտոն ստանձնելը զբաղվել է տարատեսակ բիզնեսներով. «Իմ ընտանիքի անդամները ևս 90-ականներից զբաղվել են բիզնեսով: Ձեր հարցերի պատասխանն արտացոլված է հայտարարագրում»,- նշեց նա:




