ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ քննիչը տուժած քաղաքացուն ասում է՝ հույս մի ունեցիր, չի բացահայտվելու». լրագրողը՝ ՔԿ պաշտոնյային

Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ներդրումային խարդախություններից տուժած քաղաքացիներին հանդիպեց ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը։ «Տուժողների կողմից հասցեագրված բոլոր դիմումները ստանում են իրենց պատասխանները, մի շարք քրեական վարույթներով բացահայտվել են հանցանք կատարած անձինք, այդ թվում՝ արտասահմանում գործող»,- հավաստիացրեց պաշտոնյան:

Լրագրողներից մեկը, դիմելով ՔԿ պաշտոնյային, հարցրեց. «Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ քննիչը տուժած քաղաքացուն ասում է՝ հույս մի ունեցիր, չի բացահայտվելու»: Գրիգորյանն ասաց՝ նման տեղեկատվություն իրեն հայտնի չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։