ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով հետևյալը. «Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։
Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։
Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»:
Տեսանյութում Աննա Հակոբյանը նշում է. «Ինչպես ավելի վաղ հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է: Որոշակի խառնաշփոթ առաջացավ, որովհետև նշել էի՝ քաղաքացիական ամուսնությունը, այդպես էի նշել, որովհետև այլ ամուսնություն չունենք: Այսօր՝ փետրվարի 25-ին լքում եմ կառավարական առանձնատունը»:





