«Իմ բախտն էլ բերում ա, ինձ գոլդ թվեր են հասնում»,- ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ իր առանձնատան հասցեն «գոլդ է»։ «Անընդհատ մամուլում խոսում են և շահարկում են այս թեման, նայեք, տեսեք՝ որ թվականին է այդ հասցեն եղել և ընդհանրապես ով ա որոշումը ստորագրել։ Հաստատ իմ ժամանակ չի եղել։ Սեփականատերը շատ ցանկություններ կարող է ունենալ, բայց տրամադրողը չէ՞ նաև պետք է տա»,- ասել է պատգամավորը։