«Ի՞նչ վտանգ կա, որ մեծաթիվ ոստիկաններ են բերվել»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողն այս հարցն ուղղեց ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։
«Եկեղեցու հոգևոր հայրերը վտանգ չեն ներկայացնում, անհրաժեշտությունից ելնելով ենք ճանապարհը երկու մասի բաժանել։ Սա անհրաժեշտություն է հասարակական կարգ ապահովելու համար։ Թույլ տվեք վերջացնեմ, կմոտենամ, բոլոր հարցերին սպառիչ կպատասխանեմ»,- ասաց ՆԳՆ տեղակալ Արամ Ղազարյանը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։




