ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հունվարին հայ–թուրքական սահմանը կբացվի 3–րդ երկրների համար, առաջիկա ամիսները որոշիչ են լինելու.Փայլան

Տարիներով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման պրոցեսի համար եմ աշխատում, և իմ երազն է, որ այս սահմանը օր առաջ բացվի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր հայ Կարո Փայլանը։

«Կարծում եմ երկող տարի հունվարին կամ փետրվարին շատ լավ զարգացումներ կարող ենք տեսնել։ Եթե ամեն ինչ լավ գնա, սահմանի բացումը հունվարին կամ փետրվարին երրորդ երկրների քաղաքացիների համար է լինելու, դրանից հետո հուսամ մի քանի ամսվա ընթացքում Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիներն էլ կկարողանան սահմանը հատել։ Ես հայ–թուրքական հարաբերությունների ապագան փայլուն եմ տեսնում։

Թուրքիան հիմա ուզում է առաջ շարժվել այդպիսի որոշում կա Անկարայում, և դա կարևոր է։ Բայց ամենամեծ արգելքը այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան վարում են մեկ քաղաքականությունը և Հայաստան–Թուրքիա հարաբերություններում Ադրբեջանը կարող էր արգելք լինել, և Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում Թուրքիան կարող էր արգելք լինել։ Հիմա այս երկուսը միասին են ընթանում, և այս ամիսները շատ որոշիչ պիտի լինեն թե Թուրքիա-Հայաստան, թե Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիայի համար»

Եթե արևմտյան երկրներն էլ մի քիչ օգնեն Թուրքիային և Ալիևին համոզելու համար, ապա ամեն ինչ կարող է առաջ շարժվել միասնաբար»,–ասաց Փայլանը։

Հարցին՝ Թուրքիան ինչո՞ւ է ձգձգում Հայաստանի հետ սահմանների բացումը, նա հիշեցրեց, որ 2012–ին դեռ Էրդողանը խոստացել էր, որ սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Ալիևը զանգեց Էրդողանին և ասաց՝ պետք չի, որ բացես սահմանը, մինչև ես հրամանը չտամ։ Նաև ասաց, որ ադրբեջանական Սոքար ընկերությունը նավթային ընկերությունը 8 միլիարդ դոլարանոց ներդրում կանի Թուրքիայում։ Էրդողանը օպորտունիստ նահագահ է և միշտ հաշվում է, թէե ինչ շահ ինքն ունի։ Դժբախտաբար, Էրդողանը արևմտյան երկրներից այդ առումով շահ չտեսավ, և սահմանը փակ մնաց։

Բայց հիմա կարծում եմ՝ Թուրքիան և Ադրբեջանը հասկացան, որ օգոստոս 8-ի պայմանագիրների հետո առաջ շարժվելու ժամանակն է, և նման որոշում կա Անկարայի մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։