ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հունվարի 3-ին մարդը շատ կերել ու խմել է, վատ է զգում,ի՞նչ է անելու. տիկին Ավանեսյան.Փաշինյանի հարցը

«Հունվարի 3-ին մարդը կամ շատ կերել է, կամ շատ խմել ու էնքան վատ է զգում, որ բժշկի կարիք ունի: Ընդ որում, հավելվածն էլ (Արմեդ) քաշել է, ի՞նչ է անելու»,- դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զանգում է շտապօգնություն, գնահատվում է վիճակը, տեղափոխվում հիվանդանոց: Էմերջենսի ծառայությունում նրան, ապահովագրության շրջանակներում, կտրամադրվի առաջնային բուժօգնություն: Կարիք կլինի վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության, այդ հատվածը ևս ապահովագրությունը կփակի»,- պատասխանել է Անահիտ Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթը: Նախագծերն արդեն ուղարկվել են ԱԺ:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։