Շատ հստակ և պարզ հարց. Եթե Մասիվի թաղապետը կաշառք չի վերցնում առանց բիտում ասֆալտ փռելու համար, ապա ինչո՞ւ է նա արդարացնում և պաշտպանում առանց բիտում ասֆալտ փռող շինարարին։
Այս մասին Facebook—ի իր էջում նման հարց է հնչեցրել հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ անդրադառնալով երեկ քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանի հայտարարություններին։
«Մի փոքր հուշում եմ, որ հարցի պատասխանի շուրջ երկար չմտածեք։ Մասիվի թաղապետը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից է»,– հավելել է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։




