Հրդեհ է բռնկվել Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում. ձեռքի ուղեբեռը բռնկվել է թռիչքի ժամանակ։
SHOT-ի փոխանցմամբ՝ դեպքն արձանագրվել է FlyOne Armenia 3F324 չվերթի ժամանակ։ Երևանին մոտենալիս բռնկվել է ուղևորներից մեկի մոտ գտնվող ձեռքի պայուսակը։ Ականատեսների խոսքով՝ ուղեկցորդուհիներն արագ և արդյունավետորեն արձագանքել են՝ օգտագործելով երեք հրդեհաշիջիչ՝ հրդեհը մարելու համար։
Նախնական տվյալներով՝ բռնկվել է պայուսակում գտնվող էներգաբանկը։ Վնասվածքներ չկան։ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Հայաստանի մայրաքաղաքում։




