Լուսինե Թադևոսյանը ֆեյսբուքյա իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ կից գրելով․
Հրազդանի համայնքապետարան ընտրովի եք բակերը մաքրում: Էս, ինչ խայտառակություն է, որ շենքում համայնքապետարանի բարձր պաշտոն զբաղեցնող կա՝ նրանց բակը մաքրել են, որտեղ ոչ` ոչ:
Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի 20 շենքն է, օրվա տարբեր ժամերի եմ նկարել, որ չասեք թե մաքրել են:
18 և19 մաքրված են, ինչպես նաեւ 25 ու լավ գիտենք, թե ինչու:
Գրառմանը արձագանքել է նաև Անոշ Մխիթարյանը՝ գրելով․
Նույնն էլ Կոճոռ թաղամասում է, ու ավելի վատ, առավոտյան մինչև երեխաները թաղից դուրս են գալիս՝ լրիվ ջուր եղած հասնում են դպրոց, իսկ այդպես ջուր եղած հնարավոր չէ 7 դասաժամ նստել դասի։





