ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հոկտեմբերի 27-ից հետո, ո՛չ մի իշխանության համար ձեռնտու չի գործի բացահայտումը․ Բախշյան

«Ոչ ձեր ասածները, ոչ էսօրվանները շահագրգռված չեն, մտափոխվել են, թե ինչ են արել, չեն բացահայտում, երբ 6 տարի է գործը իբր թե վերաբացվել է, բայց առաջ չի գնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի մասին։

«Կառավարության հետ այդքան հարց ու պատասխան է լինում, որևէ պատգամավորի չի՞ հետաքրքրում, թե Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործն ո՞ւր հասավ։ Ավելին՝ 2023թ․ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման օրը վարչապետ Փաշինյանն ասաց, որ այդ գործը վերաբացելն ու պատվիրատուներին բացահայտելը ՀՀ պատվի, արժանապատվության խնդիրն է, հիմա ի՞նչ եղավ»,- ավելացրեց հասարակական գործիչը։

«Ո՞ւմ ձեռնտու չէ Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտումը»,- հարցրեցին լրագրողները։ «Որևէ իշխանության համար բացահայտումը ձեռնտու չի եղել երևի. նախորդներին ես հասկանում եմ, որովհետև իրենք անմիջապես մեջն էին, ներկայում էլ ինչ-որ բան խանգարում է։ Այստեղ արտաքին հետք կա, ովքե՞ր էին այն լակոտները, որ 5 հոգով մտնեին, ընտրյալ մարդկանց սպանեին, եթե իրենց չէին կառավարում, եթե իրենք արտաքին ուժերի մանկլավիկներ չէին»։ Հարցին՝ արտաքին ուժերի համար ինչո՞վ էր ձեռնտու Հոկտեմբերի 27-ը, Անահիտ Բախշյանը պատասխանեց․ «Հայաստան պետության ինքնիշխանության, անկախության դեմ էր ուղղված դա, ուզում էին այդ ձևով վերացնել Հայաստան պետությունը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։