ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին կամավորական խմբերի ներգրավումը շարունակվում է․ ի՞նչ է կատարվում Հատիսի գագաթին

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հատիս լեռան գագաթին ընթացող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին կամավորական խմբերի ներգրավումը շարունակվում է։
Այս անգամ նախաձեռնությանը միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, ինչպես նաև 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները։
Կամավորների մշտական աջակցությունն ու մասնակցությունը շինարարական գործընթացին ևս մեկ անգամ վկայում է, որ մեր ազգային ուժը կայանում է միասնության և համերաշխության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։