ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Հիմա որ մեկը ասի՝ տատս, պապս Արցախից են, աշխատանքից կազատվի՞»․ հարց Նիկոլ Փաշինյանին

«Հիմա որ մեկը ասի՝ տատս, պապս Արցախից են, աշխատանքից կազատվի՞»,- այսօր ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Պետության մեջ չի կարող լինել 2 արտաքին քաղաքականություն։ Մարդիկ կարող են ասել՝ Արցախից են, Վանից են, Մուշից են, Մոսկվայից են, Բեռլինից են, Մինվոդիից են, դա ի՞նչ կապ ունի․․․ Խոսքը պետական պաշտոնյայի և դերաբաշխման մասին է և քաղաքական գնահատականի մասին է։ Հիմա ես ասում եմ՝ եկեղեցու խորանից ասում են՝ օրհնի Արցախի Հանրապետությունը, այստեղ ես ոչ թե իրավական գնահատական եմ տալիս, այլ քաղաքական․․․ »։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իր հորդորով է աշխատանքից ազատվել տնօրենը՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու պատճառով, Փաշինյանն ընդգծեց․ «Արարողակարգային նվեր տալ՝ Արցախյան հիմնախնդիր թեմայով, դա քաղաքական սադրանք է, այսինքն՝ նվիրելու բան կար, մենք չէի՞նք կարող նվիրել, վախենում էի՞նք»։

@armlife.lurer

Հիմա որ մեկը ասի՝ տատս, պապս Արցախից են, շխատանքից կազատվի՞․ հարց Փաշինյանին #lurer #news #Hayastan Armlife.am

♬ оригинальный звук — Armlife — Armlife

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։