ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՀՀ ներկայիս վարչապետի աշխատանքից դժգոհ է երևանցիների 75%-ը, իսկ ամբողջ Հայաստանում՝ 61%-ը. Սամվել Կարապետյանը՝ ՀՀ հաջորդ վարչապետ. «Ուժեղ Հայաստանը» ներկայացրել է սոցհարցման արդյունքներ

Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, դա է ցույց տալիս «Empirica» հետազոտական կենտրոնի կատարած հետազոտությունը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը։

«ՀՀ ներկայիս վարչապետի աշխատանքից դժգոհ է երևանցիների 75%-ը, իսկ ամբողջ Հայաստանում՝ 61%-ը: Խաղաղության քարոզ անող և Հայաստանին խաղաղություն բերող Կառավարությունը չի կատարել երևի թե ոչ մի հարցում և չգիտի հայաստանցիների կարծիքը։

Մենք կատարել ենք այդ հարցումը և մարդկանց 88%-ը Երևանում չի հավատում խաղաղության իրական լինելուն, իսկ ՀՀ-ում՝ 85% չի հավատում, որ այս Կառավարությունը բերել է խաղաղություն»,-նշել է նա։

Հարցին՝ եթե վարչապետի ընտրությունները լինեին այս կիրակի, ապա ու՞մ կընտրեիք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե՞ Սամվել Կարապետյանին, ըստ Մարկոսյանի ներկայացրած հետազոտության արդյունքների՝ Երևանում Սամվել Կարապետյանը հավաքել է երկու անգամ ավելի շատ ձայն, քան Նիկոլ Փաշինյանը, 49%՝ 24%-ի դիմաց, իսկ ամբողջ Հանրապետությունում 35% Սամվել Կարապետյան, 34%՝ Նիկոլ Փաշինյան։

«Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, ապա ո՞ր քաղաքական ուժին կընտրեիք որպես կառավարիչ ուժ։ 28%-ը ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 24%-ը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, իսկ ամբողջ ընդդիմությունը հավաքել է 47% ձայն:

Իսկ ինչպիսի՞ն է Սամվել Կարապետյանի կուսակցության կամ «Ուժեղ Հայաստանի» դինամիկան։ Եթե նոյեմբեր ամսին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար պատրաստ էին քվեարկել ընդամենը 4%-ը, ապա փետրվարի վերջին արդեն 24%-ը։ Հունվար ամսվա նկատմամբ մենք ունենք գրեթե երկու անգամ ավելի շատ ձայն։

Մի բան էլ ասեմ, վերջին շրջանում իշխանական տարբեր գործիչներ հրապարակում են սոցհարցման արդյունքներ։ Որպեսզի ձեր համար պարզ լինի, ես կներկայացնեմ այդ սոցհարցումներն իրականացնող կազմակերպության մասին ընդամենը մեկ փաստ. 2021 թվականի մայիսին, ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ, այս ընկերությունը հրապարակել էր արդյունքներ, ըստ որի ոչ մի ընդդիմադիր ուժ 1%-ից ավելի ձայն չպետք է հավաքեր, այսինքն՝ այսօր Ազգային ժողովում ոչ մի ընդդիմադիր ուժ չպետք է լիներ, դատողությունները թողնում եմ ձեզ»,-ներկայացրել է «Ուժեղ Հայաստան կուսակցության անդամը:

Նա հավելել է, որ Ուժեղ Հայաստան լինելու է և Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։