ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՀՀ–ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, հիմնականում դեղորայքի տեսքով. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը, հիմնականում դեղորայքի տեսքով։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ հանձնաժողովում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այլ կերպ չէր կարող լինել, ոչ միայն էս պահին, այլ դարավոր, հազարամյակներով, նույնիսկ պետություններից անդին երկու ժողովուրդները բարեկամներ են։ Անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք, պատասխանում եմ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցլ է, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։