ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հենց մեր տան դիմաց էր. Կրակոցի ձայնից դաշտում խաղացող երեխաները փախան. ականատես

Մենք հենց դիմացի շենքում ենք ապրում, կրակոցների ձայնը մենք լսեցինք, դաշտում խաղացող երեխաները վախից փախան, նրանցից մեկը նույնիսկ վախից ընկավ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 18–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի Աջափնյակ թաղամասի բնակիչներից մեկը, որտեղ այսօր ցերեկը կրակքոցներ էին հնչել։

«Դրանից հետո մեծ թվով երիտասարդներ մեր շենքի դիմացով անցան։ Երեխաները դաշտում էին խաղում, ձայնը այնքան բարձր էր, որ երեխեքը վախից փախան։ Ես չգիտեմ՝ վիրավորներ կան, թե ոչ, տնից դուրս չենք եկել, որ իմանանք։ Վերևից ենք տեսել, դեմքերը չենք տեսել, չգիտեմ՝ որտեղի բնակիչ էին»,–ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանությունն իր տեղում չի, որ նման բաներ են լինում։

«Եթե նման բաներ են լինում, իրենք լավ գիտեն՝ ովքեր են»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։