Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել են 70, թե 120 քվեաթերթիկի վրա, իսկ այդ ասողներն այդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղղակի»,- այս մասին ԱԺ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շրջանառվող քննադատությանը, թե ԱՄՆ-ն քարտ-բլանշ է տվել Նիկոլ Փաշինյանին և թույլատրելու է ՀՀ-ում ընտրությունները կեղծել։
«Նրանք, ովքեր մեզ ասում են, թե մենք կարող է ընտրություն կեղծել, նրանք ոչ միայն կուտեին, այլև այդպիսի հազարավոր քվեաթերթիկներ կերել են, հիմա եկել են, ինձ ասում են, որ մենք պատրաստվում ենք ընտրություն կեղծե՞լ»,- նշել է նա:




