ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայտնի հայ բլոգերները՝ Հատիսի գագաթին․ ինչ է հայտարարել Գագիկ Ծառուկյանը

Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան–համալիրի շինարարությունը շարունակվում է ակտիվ և ինտենսիվ տեմպերով։ Ամեն օր հարյուրավոր քաղաքացիներ, կամավորներ և տարբեր ոլորտների մասնագետներ բարձրանում են գագաթ՝ իրենց ներդրումն ունենալու այս ազգային նշանակության նախաձեռնությանը։

Իրականացվող աշխատանքներին միացել են նաև մեծ լսարան ունեցող հայտնի հայ բլոգերներ՝ երիտասարդներ, ովքեր հետևորդներ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Նրանց մասնակցությունը կարող է մեծապես նպաստել այս պատմական նախաձեռնության միջազգային ճանաչմանը։

«Ես միշտ ասել եմ և կրկնում եմ, որ երիտասարդներն են մեր երկրի ապագայի հիմնական շարժիչ ուժը, և հենց այդ պատճառով նրանց մասնակցությունը լայնամասշտաբ ծրագրերում առանձնահատուկ կարևորություն ունի։

Մենք ունենք աշխարհով մեկ ազդեցիկ հայեր, ովքեր նույնպես կարող են իրենց զգալի ներդրումն ունենալ մեր երկրի ցանկացած հարցում։

Ամեն հայ ունի մեկ հայրենիք, և յուրաքանչյուրիս աջակցությունն այսօր առավել կարևոր է»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։