ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայրս եթե ողջ լիներ,մի կտոր հող չէր տա,կմահանար՝ այս ամենը տեսնելով.Գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր

2018 թվականից այս կողմ ինձ թվում է՝ էլ մաքրելու ոչինչ չկա, որովհետև մարդիկ տեսնում են, որ ամեն ինչը շինծու է, և խնդիր չկա ինչ-որ բան ապացուցելու, իմ հայրը իր գործով ամեն ինչ ապացուցել է, եթե նա ողջ լիներ, այս ամեն ինչը տեսներ, հաստատ համոզված եմ՝ նորից կմահանար, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցելով փորձում է մաքրել հոր անունը և ցույց տալ, որ քաղաքում նրա նկատմամբ վերաբերմունքը այնպիսին չէ, ինչպես ներկայացնում են իշխանությունները։

«Նա մի կտոր հող չէր տա, եկեղեցու հանդեպ ճնշումներն էլ թույլ չէր տա։ Դրա համար առաջինը թիրախավորվեց հենց նա, այս երկրում նրանից բացի ուրիշ ոչ մեկ չթիրախավորվեց, ինչպես նա։

Իշխանությունն իրենց ձեռքում է, նրանք ոնց ուզեն այդպես էլ կանեն, բայց ժողովուրդը 18 թվից այս կողմ արթնացել է ու շատ բան է տեսնում։ Քարոզարշավի ժամանակ մարդիկ ինձ հետ զրուցում են՝ մենք այն ժամանակ ուրիշ ձև էինք մտածում, բայց այդ ամեն ինչը տեսնելով, երկրի վիճակը տեսնելով, հասկանում ենք, որ եթե քո հայրը ողջ լիներ, նա երբեք թույլ չէր տա այս վիճակում մեր երկիրը լիներ»,–ասաց նա։

Հարցին՝ բնակիչները հանդիպումների ժամանակ ի՞նչ հարցեր են բարձրացնում, Այծեմնիկ Գրիգորյանը պատասխանեց. «Բոլոր գիտակից մարդիկ, որ մեզ դիմում են, նա է, որ ՔՊ–ն չլինի, իսկ մնացած խնդիրները մենք գրի ենք առնում, որ անցնելու դեպքում անդրադառնանք»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։