ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայոց Եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների համար Սամվել Կարապետյանին շնորհվում է «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը. արվածի մասին

25 մլն դոլար` Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար։

1910 թվականին, Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ կառուցված կաթողիկոսական նստավայրի վերանորոգման մեկնարկը տրվեց մեկ դար անց՝ 2010 թվականին, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարպետյան ընտանիքի շնորհիվ։

Մեծածավալ վերանորոգման աշխատանքները տևեցին 9 տարի։  2019 թ. սեպտեմբերին  տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի,  Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը։ 

Վեհարանը նվիրական է ոչ միայն որպես համայն հայության հոգևոր կենտրոնի գահանիստ։ Այստեղ են ապաստանել 1915 թվականի ցեղասպանությունից փրկված որբերն ու գաղթականները։ Այդ շրջանում այն ծառայել է  նաև որպես զինվորական հիվանդանոց ու զինանոց:   
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, բռնագրավվում է նաև Վեհարանը:

1957 թվականին Վազգեն առաջին կաթողիկոսին հաջողվում է շենքը վերադարձնել եկեղեցուն և բարեկարգել։ Այդ շրջանից հետո Վեհարանի շենքը չէր նորոգվել։  

Սամվել Կարապետյանին, Հայոց Եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվում է «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը: Ի հիշատակ այս իրադարձության, բարերարին հանձնվում է նաև Վեհարանի թանգարանում ցուցադրվող Ոսկե Խաչի մանրակերտը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։