Ելույթ ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիր քաղաքի գրասենյակի բացմանը Նարեկ Կարապետյանը նշել է, որ Արմավիրը գտնվում է Հայաստանի ամենաբերքատու տարածաշրջանի կենտրոնում՝ շեշտելով, որ հայկական գյուղատնտեսության զարգացումը այստեղից է սկսվելու. «Արմավիր համայնքը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ մթերում արվի, վերամշակում արվի և արտահանվի։ Դա մարդկանց լավ ապրելու հնարավորություն կտա»։
Խոսելով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական հայտի մասին, Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը աշխարհում ամենաաղքատ 113-րդ երկիրն է եւ երկրի զարգացման համար նոր առաջնորդ է հարկավոր: Նրա խոսքով, միայն Հայաստանում կան աղքատ հայեր, ու դա նշանակում է՝ խնդիրը հայերից չէ, խնդիրը Հայաստանի իշխանություններից է։





