ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Հայաստանում ունենք մարդասիրության ճգնաժամ». Արամ Վարդևանյան

«Այս պահի դրությամբ արդեն Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ենթադրում էր կրկին կալանքի ռեժիմը: 14 ժամ տևողությամբ գործընկերների հետ ունեցած դատական նիստը կրկին հանգեցրեց նրան, որ տնային կալանք կիրառվեց՝ որպես խափանման միջոց: Այն սահմանափակումները, որոնք կիրառվել էին հրապարակային խոսքի առումով, դրանք վերացվել են»,- Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանին հիվանդանոցից կրկին կալանավայր տանելուն՝ փաստաբանը հայտնել է. «Հայաստանում մենք ունենք մարդասիրության ճգնաժամ: Այն, ինչ տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 16-ին, երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր բժշկական կենտրոնում, իր հիվանդասենյակում և այդ պայմաններում քննիչի և դատախազի գործողությւոնները՝ գալիս են և ներերակային ներարկումը ընդհատում են փաստացի: Այստեղ հենց ինքը Սամվել Կարապետյանը, գտնվելով հիվանդանոցում, երբ տեսավ ոստիկաններին, ինքը հենց նաև անջատեց համապատասխան սարքը և ասաց՝ գնացինք»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։