ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում նման բարձր մակարդակի համաժողովի անցկացումը մեծ պատիվ է և միաժամանակ վկայություն՝ մեր երկրի նկատմամբ միջազգային վստահության

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը։
Մեծամասշտաբ այս միջոցառումը մեր երկրում համախմբեց համաշխարհային սպորտի հեղինակավոր ու ազդեցիկ ներկայացուցիչների՝ եվրոպական և ասիական երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, փոխնախագահների, առաջատար ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև աշխարհահռչակ մարզիկների։
Ֆորումը կարևոր քայլ էր՝ սպորտի զարգացման և միջազգային համագործակցության համար։ Այն ցույց տվեց, որ սպորտը կարող է միավորել մարդկանց և նպաստել համատեղ ծրագրերի իրականացմանը։
Հայաստանում նման բարձր մակարդակի համաժողովի անցկացումը մեծ պատիվ է և միաժամանակ վկայություն՝ մեր երկրի նկատմամբ միջազգային վստահության։ Այն հաստատեց, որ Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։