Հայաստանը տարածաշրջանում ամենաթանկ երկիրն է, որտեղ ջեռուցումը ճոխության պես մի բան է, հայտարարել է «Մեր ձևով» շարժումը:
«Հայաստանում միջին ընտանիքի ջեռուցման տարեկան ծախսը տարածաշրջանում ամենաբարձրն է: Թբիլիսիում և Բաքվում տաք է էժան, իսկ Երևանում ցուրտ է և թանկ: Սա զվարճալի չէ: Երբ ղեկավարությունը թույլ է, քաղաքացիները մնում են ցրտի մեջ: Հայաստանն ուժեղ է Սամվել կարապետյանի հետ»:




