ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում են կանադահայ ձեռնարկատեր, բիզնես խորհրդատու Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դուբրիքը. նրանց հյուրընկալել է Գագիկ Ծառուկյանը

Հայաստանում են կանադահայ ձեռնարկատեր, բիզնես խորհրդատու Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դուբրիքը։ Նրանք այստեղ են կոնկրետ առաքելությամբ՝ ներկայացնելու իրենց համատեղ գիրքը՝ «Մարզվիր և հաջողիր» վերնագրով։
Այս գիրքը կարևոր ուղերձ է կրում՝ ինչպես կարելի է մարզական կարգապահությունը, ուժը, ոգին և նպատակասլացությունը վերածել բիզնես հաջողության։
Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ։
Մարզական դաստիարակությունը միայն ֆիզիկական ուժ չի տալիս, այլ ձևավորում է մարդուն՝ որպես ձգտող, նախաձեռնող և ուժեղ անհատ։
Այսպիսի գրքերը պետք է դառնան յուրաքանչյուր երիտասարդի սեղանի գիրքը, որովհետև հաջողության ուղին սկսվում է հենց ինքնադաստիարակությունից և հավատից սեփական ուժերին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։