ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և այն Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ:

Այսպիսով մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան մարտի 15-ից 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, իսկ հովտային գոտիներում թաց ձյան և անձրևի տեսքով։

Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես երկու օրով կդադարեն։

Օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին, ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին ունենք օդի ջերմաստիճանի բարձրացում։

Այսպիսով, մարտի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատ օդի ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում գիշերային ժամերին կբարձրանա 7- 10 աստիճանով, և արդեն մարտի 15-ից սկսած հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում գիշերը օդի ջերմաստիճանը կլինի զրոյից բարձր, տատանվելով +2-ց +4 աստիճան տաքության սահմաններում»,- նշել է նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։