ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Նոյեմբերի 18–ին ՀԷՑ–ի մասով ավարտվում է վարույթը, և ՀԾԿ հանձնաժողովը առաջիկա 10 օրում պետք է նիստ գումարի. Մինչ այդ, օրենքով սահմանված կարգով պետք է իր վերջնական եզրակացության նախագիծը հրապարակի։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։

«Մյուս կողմը ծանոթանալու հնարավորություն է ունենալու, որ դիրքորոշում ձեւավորած ներկայանա հանձնաժողովի նիստին։ Բայց ես, որպես 3,5 ամսվա ժամանակավոր կառավարիչ, ինքս ուսումնասիրությունների, այդ թվում վերահսկողության շրջանակում, վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից։ Դրանից հետո արդեն ՀԷՑ–ի հետագա ճկատագիրը կկանխորոշվի արդեն ՀԾԿՀ ընդունած որոշումից բխող մյուս իրավակարգավորումներով»,–ասաց նա։

Ռոմանոս Պետրոսյանը նշեց այդ 10 պատճառներից որոշները.

«Այդ 10 պատճառներից ամենաակնառուներից մեկը տվյալների, հաշվետվությունների արժանահավատության խնդիրն է, որը տարիներ ի վեր խեղված է եղել և ոլորտը կարգավորող սահմանադրական լիազոր մարմին հանդիսացող ՀԾԿՀ–ին ՀԷՑ–ի կառավարիչներն ու ղեկավարները տևական ժամանակ պարզապես կեղծ հաշվետվություններ են ներկայացրել, ինչն ուղղակիրոնե ազդել է սակագնի ձեւավորման վրա։

Երկրորդը, ՀԷՑ–ն իր բնականոն գործունեությունն իրականացնելու համար իր կողմից իրականացվող գհնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացները կատարել է խիստ կողմնակալ, խտրական գնումներով, այդ թվում նաև ՀԾԿՀ սահմանած նորմերին խիստ հակասող ձեւաչափերով՝ դրանով ստեղծելոբվ տնտեսական փակ, մենաշնորհային արժեշղթա և գերշահույթների միգրացիա է կատարել ՀԷՑ–ից դեպի «Տաշիր» ընկերությունների խմբին ուղիղ կամ փոխկապակցված այլ տնտեսվարող սուբյեկտներ։ Եվ տարիներ ի վեր տարբեր ներդրումային ծրագրերը իրականացվել են «Տաշիր» ընկերությունների խմբի հետ աֆիլացված տնտեսական միավորների կողմի՝ փակ պահելով էներգետիկ համակարգում որեւէ երրորդ խաղացողի ներգրավումը և դրանով իսկ խոչընդոտելով ոլորտի զարգացմանը։

Երրորդ կարևոր խնդիրը մեր կառավարությունից, ՀԾԿՀ–ից, ժողովրդին ՀԷՑ–ի իրական տեխնիկական, էներգետիկ կարողությունների ծայրահեղ վատթար վիճակը թաքցնելն է եղել։ Դրանով արհեստականորեն իջեցրել են ցանցում կորուստների ցուցանիշները, և փաստաթղթավորելով ՀԾԿՀ կողմից ներկայացված պլանների կատարումը, ինչպես նաև ահռելի ծավալների, իմ գնահատականներով տասնյակ միլիոնավոր կիլովատ ժամ քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառություն ունենալով, որը շատ ցանցերում մոնետիզացրել են տնտեսության տարբեր ճյուղերում՝ դրանով ունենալով ահռելի ստվերային շրջանառություն։

Բոլոր ասյ փաստերով այս պահին նախաձեռնված են քրեական վարույթներ։ Շուրջ 1,5 տասնյակ քրեական վարույթ կա նախաձեռնված Հակակոռուպցիոն մոկիտեում և քննչական կոմիտեում։ Նախաքննություն է իրականացվում»,– ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։