«ABC Media»-ի եթերում պատասխանելով կառավարության, մարզպետարանի ներկայացուցիչների հետ իր համագործակցության և հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է. «Ես բարձրաձայնել եմ, որ պատրաստ եմ համագործակցելու, բայց, ճիշտն ասած, իրենք վախենում են մեզ հետ համագործակցել, վախենում են վերադաս կառույցից, եթե հանկարծ տեսնեն, որ համագործակցում են Գյումրու քաղաքապետարանի հետ, աշխատանքից կզրկվեն և պրոբլեմներ կունենան, ես դա տեսնում եմ։ Մեր աշխատանքը չի ստացվում, որովհետև հավանական է՝ վերևից կարգադրություն կա իջեցված»: Հարցին՝ մարզպետարանի հետ աշխատանքը չի ստացվո՞ւմ, նշել է՝ յուրաքանչյուրի հետ: