«Կա սխեմա. հարկայինի աշխատողները շատ կուլտուրական ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում իքս գումարի հարկ վճարել՝ հակառակ դեպքում սպառնում՝ ձեզանով կզբաղվեն քննիչները: Քննիչները տվյալ բիզնեսմենին առաջարկում են իքս գումարի վճարում անել ինչ-որ հաշվեհամարի, որը հետո վերադարձ կարվի կամ ոչ, հակառակ դեպքում՝ սպառնում կալանավորել»,- ԱԺ-ում դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խնդրելով արձագանք:
Պատգամավորը հարցեր ուղղեց նաև վերաբերող քաղբանտարկյալներին: Նիստը շարունակվում է:




