ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հակակոռուպցիոն կոմիտեն հեռախոսազրույցի ձայնագրություն է հրապարակել

Հակակոռուպցիոն կոմիտեն հեռախոսազրույցի ձայնագրություն է հրապարակել՝ հայտնելով, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և գլխավոր ճարտարապետի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ։ Տեսանյութում Վարդան Ղուկասյանի խոսակցությունն է այն մասին, որ գումարի դիմաց քայլեր չեն ձեռնարկվի՝ ինչ-որ շինության քանդման ուղղությամբ։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում նշված է․ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։