Գյումրիից առողջության մաղթանքներ ենք բերել Միքայել Սրբազանին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Ամրություն ու պնդություն չենք մաղթում, քանի որ այդ ամեն ինչը մենք իրենից պետք է սովորենք։ Նա բացառիկ տոկունություն ցույց տվող հայ ազնվական եկեղեցական է։ Ինքներդ տեսաք, որ իր ծննդյան օրը բոլորիս օրհնեց։ Առողջություն իրեն, քաղաքը, պետությունը, բոլորս իր կարիքն ունենք։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում իրեն կտեսնենք ընդունելի ազատության մեջ»,-նշեց նա։




