ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գյուղացիների համար այդքան ցավոտ մթերման խնդիրն է լուծվելու․բերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը

Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի շնորհանդեսը, որի 5 կետերից մեկը գյուղացիների համար այդքան ցավոտ մթերման խնդիրն է լուծելու, նշվում է «Մեր ձևով» շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Բերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը։ Գյուղն ու գյուղացին մշտապես եղել են Կարապետյան ընտանիքի ուշադրության կենտրոնում։ Նրանց համար աջակցությունը երբեք մեկանգամյա քայլ չի եղել, այլ՝ շարունակական պատասխանատվություն հայրենի հողի և այնտեղ ապրող մարդկանց հանդեպ, իսկ ներդրումները ՝ ապագայի համար:

Օրինակ, քովիդի ծանր տարիներին, երբ ամբողջ աշխարհը կաթվածահար էր, գյուղացիները զրկված էին աշխատելու՝ մասնավորապես արտագնա աշխատանքի հնարավորությունից։ Փակ ճանապարհները և համավարակը կարող էին համայնքը կանգնեցնել սոցիալ- տնտեսական լուրջ խնդիրների առաջ։ Ստեղծված իրավիճակը մեղմելու համար Կարապետյանների ընտանիքը նախաձեռնեց աջակցության լայնածավալ ծրագիր՝ Լեռնահովիտ գղուղի բոլոր բնակիչների համար, առանց բացառության։

Մեծ ցանքատարածքներ ունեցողներից մինչև տնամերձ հողամասեր բոլորը ներգրավված էին ծրագրում։ Գյուղացիներին տրամադրվեցին սերմնացու, պարարտանյութ, դիզվառելիք, ինչպես նաև անհրաժեշտ գյուղտեխնիկա։ Ամեն ինչ՝ գարնանացանը ժամանակին իրականացնելու և գյուղացու հետագա ապրուստն ապահովելու համար։ Աջակցությունն ուներ երկարաժամկետ նշանակություն․ լուծվեց զբաղվածության հարցը, համայնքը պաշտպանվեց սպասվող ճգնաժամից, և ամենակարևորը՝ գյուղացին վերադարձավ հողագործությանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։