Գեղամ Մանուկյանն ընդդիմադիր լրագրողներին է ցույց տալիս, ասում է՝ մարդիկ տեսել են:
«Ակնհայտ է, որ այս մարդիկ տեսել են այն, ինչ ուզել են տեսնեն, իրենց տեսածն ու լուսաբանածը ակնհայտ է, թե ինչ պետք է լինի»,-յս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գեղամ Մանուկյանի այն պնդմանը, որ հանձնաժողովին ներկա լրագրողները տեսել են Մայր Աթոռում հոգևորականներին ուղեկցող շուրջ 300 ոստիկաններին:
«Գեղամ Մանուկյանը ընդդիմադիր լրագրողների օմբուդսմենն է, ում որ ծառայում են՝ նա էլ «պաստուպիտ» է լինում: 2010-2017թթ. տարեկան միջին սպանությունների թիվը եղել է 52, վերջին 5 տարում այդ թիվը միջինում 50 է, բայց այս մարդկանց լուսաբանածը նենց է՝ որ սպանությունների թիվը տարեկան 100 անգամ աճել է: Ակնհայտ է, որ տենց պետք է լինի, որովհետև օլիգարխիկ կոնկրետ մի կլան՝ սպասարկող քաղաքական կոնկրետ կենտրոնի, զրկվել է Հայաստանում իշխանությունից, ու այդ ամբողջ իր կուտակածը պաշտպանելու համար այսքան ընդդիմադիր լրատվական կա, որտեղի՞ց են ֆինանսավորվում այս լրատվականները»,- նշել է նա:
Ի պատասխան Վահագն Ալեքսանյանին՝ Գեղամ Մանուկյանը նշեց, որ վերջինս «գողական է գնում», որին Վահագն Ալեքսանյանը պատասխանեց, որ գողականը իրենց շեֆերն են ու շեֆերի շեֆերը:
Անդրադառնալով հանձնաժողովին ներկա լրագրողներին՝ Ալեքսանյանը նշեց, որ վերջիններս չեն կարող տեղից միջամտել քննարկմանը, շեշտեց՝ թե արդյոք ընդդիմադիր լրագրողներին միայն հրապարակի շենքում Աղվան Վարդանյանը կարող է բան ասել:





