ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խնդրում է՝ երբ խոսում են Արցախ վերադարձի իրավունքի մասին՝ կոնկրետացնել, թե ինչպես է դա իրականացվելու։
«Ենթադրենք, այնտեղ դռները բացում են ու ասում՝ եկեք, այստեղ էլ այն մարդիկ, ովքեր ուզում են գնալ, գնում են։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք գնում ու լինում եք անկախ պետություն, թե՞ լինում եք Ադրբեջանի քաղաքացի Ադրբեջանի անձնագրով, գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա ու նման տասնյակ հարցեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Միրզոյանի խոսքով՝ այս հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված։
«Կարո՞ղ է պարզվի այդ մարդկանց նշաձողը տասնյակ անգամներով ցածր է այն նշաձողից, որի մասին մենք էինք խոսում, վախենամ՝ հենց այդպես էլ պարզվի, դրա համար այդ մարդիկ որևէ կերպ չեն կոնկրետացնում»,- ասաց նա։
@armlife.lurer «Գնում ու լինում եք անկախ պետությո՞ւն, թե՞ լինում եք Ադրբեջանի քաղաքացի». Արարատ Միրզոյան Armlife.am #lurer #Hayastan #news





